«Մշակույթը՝ ինքնապաշտպանություն, ինքնապաշտպանությունը՝ մշակույթ» գաղափարից մինչև իրականություն:
Մեկնարկը տրված է, և առաջինը հասցված է լրումին:
Սա ևս մեկ պատասխան է այն հարցին, թե՝ ու՛ր են գրողներն ու մտավորականները, առհասարակ, և ինչ են անում:
Ի թիվս մտավոր և բազմաբնույթ այլ գործունեության, ահա՛, այստեղ են և X պաշտպանական բնագծում կառուցում են «Գմբեթ-2»՝ մեր հերոսացած Ընկեր, մեկ այլ պանծալի մտավորական Վաչագան Մանուկյանի անվամբ:
Ազգի ու Պետության պաշտպանությունը չի՛ ճանաչում հոգնություն ու դադար. այն անընդհատ է և յուրաքանչյուր սերնդինը:
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Օրն էլ պատահաբար շա՜տ խորհրդանշական էր՝ հոկտեմբերի 27...
Խորտակում Հայ Ազգի ու Պետության դեմ գործող բոլոր աղանդներին և ի բարօրություն Բիայնա երկրի: